Կատեգորիաներ
Կենսագրություն
Հ. Սարգսյանը ծնվել է 1966թ.:
1981-1985թթ. սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:
1990-1995թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Ցուցահանդեսներ
1982թ. մասնակցել է գեղարվեստի դպրոցի վաթսունամյակին նվիրված ցուցահանդեսին, որտեղ հանդիպել է Ս. Փարաջանովին, ով նկատել է նկարչին: Որից հետո կտավներից մեկը նվիրվել է Ս. Փարաջանովի անվան թանգարանին:
1996թ. ցուցադրվել է Մոսկվայի ցուցասրահներում՝ Նկարիչների կենտրոնական տուն և Մալայա գռուզինսկայա փողոցի ցուցասրահ:
1997թ. ցուցադրվել է Պրաhայի “Calamarus“ ցուցասրահում (Չեխիա)
1998թ. անհատական ցուցահանդեսով ներկայացել է Հայաստանի ազգային պատկերասրահում:
2001թ. ցուցադրվել է Պրիսթոնի “Pringle” ցուցասրահում (ԱՄՆ)
2001,2002,2003 թթ. ցուցադրվել է Արտ սալոն Մանեժում (Մոսկվա)
2003թ. ցուցադրվել է Միր արտ ցուցասրահում (Մոսկվա)
2006թ. մասնակցել է Գելոս աճրդատան աճուրդին (Մոսկվա)
2008թ. մասնակցել է Վիեննայի “Doratea”-ի աճուրդին (Ավստրիա)
2009թ. մասնակցել է Բուդապեշտի Արտ-փառատոնին (Հունգարիա)
2010թ.-ից ցուցադրվում է Դալան արտ ցուցասրահում (Երևան)
2015թ.-ից ցուցադրվում է Թադէ արտ սրահում (Երևան)